Մեր դպրոցը
Ագարակի հիմնական դպրոց
Ըստ պատմական տեղեկությունների 1875թ. Ագարակում գործում էր արական սեռի մասնավոր կրթարան: 1907թ. այն վերաբացվել է որպես մեկ դասարանով երկսեռ դպրոց ՝ մասամբ <<Արամազդ>> ընկերության պահպանման ծախսերով:
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի ութամյա դպրոցը Սյունիքի մարզպետի 2002 թվականի ապրիլի 16-ի N26 որոշմամբ դպրոցն անվանակոչվել է Աբիստոլ Վարդանի Սարդարյանի անվամբ: ՀՀ Սյունիքի մարզի <<Աբիստոլ Վարդանի Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կապանի տարածքային բաժնի կողմից գրանցվել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին, կանոնադրության փոփոխությունը վերագրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին: Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տարրական հանրակրթական և հիմնական հանրակրթական ծրագրեր իրականացման լինցենզիա՝ տրված 03 մարտի 2011 թվականին:
Դպրոցը շենքը կառուցվել է 1972 թվականին, տիպային է, երկհարկանի, ունի ուսումնական մասնաշենք և սպորտդահլիճ: Վերջին անգամ դպրոցի շենքը նորոգվել է 1987թվականին: Դպրոցի ուսումնական մասնաշենքը և մարզադահլիճը կարիք ունեն ամրացման և հիմնանորոգման: